Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում սպառողական շուկայում գները նվազել են 1 տոկոսով

Հայաստանում սպառողական շուկայում գները նվազել են 1 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.0% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 2.8% գնաճով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 2.5%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում արձանագրվել է գների և սակագների ընդհանուր մակարդակի 0.2% նվազում:

2016թ. հունվար-նոյեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2%, ինչը կրկնել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը: 2016թ. նոյեմբերին 2015թ. նոյեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.4%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 99.6%, ոչ պարենային ապրանքներինը` 96.5%, ծառայությունների սակագներինը` 101.1%, իսկ հունվար-նոյեմբերին 2015թ. հունվար- նոյեմբերի համեմատ` համապատասխանաբար 98.6%, 96.8%, 97.6% և 102.0%: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am