Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Յանուկովիչը հանդես է եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին

Յանուկովիչը հանդես է եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին նա նշել է Ռոստովում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում:

«Ես կողմ եմ, որպեսզի Դոնբասը լինի Ուկրաինայի կազմում, պահպանվի տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա:

Նրա խոսքով` ի սկզբանե ինքը դեմ է եղել Դոնբասի անջատմանը, «չնայած դա եղել է մարդկանց էմոցիոնալ պոռթկում, ովքեր բացասական են արձագանքել անկարգություններին, երբ ծայրահեղականները սկսել են արյուն թափել»:   

Յանուկովիչն ընդգծել է, որ հակամարտութան կարգավորման համար անհրաժեշտ է վերջ տալ կրակին և հետ բերել զորքերը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am