Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարին

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարին

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 22-ին ընդունել է «Անտիկոնտրաֆակտ-2016» 4-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության Նախագահը կարևորել է միջոցառումը, որն անցկացվում է «Հակազդեցություն ԵԱՏՄ տարածքում ապրանքների ապօրինի շրջանառությանը․ իրականություն և հեռանկարներ» խորագրի ներքո: Սերժ Սարգսյանն այն համարել է անհրաժեշտ և օգտակար, ընդգծելով, որ համաժողովը շատ լավ հարթակ է ԵԱՏՄ անդամ պետությունների իշխանությունների, հանրության, ակադեմիական շրջանակների և գործարար համայնքի ներկայացուցիչների երկխոսության համար:

«Արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառության դեմ պայքարը այն մեծ աշխատանքի մասն է, որ մենք իրականացնում ենք մեր երկրներում՝ բարելավելու գործարար միջավայրը: 
Արդյունաբերության և առևտրի ոլորտում փոխգործակցության հարցերը հայ-ռուսական միջպետական օրակարգի կարևոր բաղադրիչն են, ուստի Ձեր այցը մենք կարևորում ենք նաև այդ տեսանկյունից և ուրախ ենք քննարկելու հիշյալ ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժն ու հնարավորությունները»,-ՌԴ նախարարի հետ հանդիպմանն ասել է ՀՀ Նախագահը:

Նախարար Դենիս Մանտուրովը «Անտիկոնտրաֆակտ» համաժողովի շրջանակներում քննարկվող հարցերը և դրանց տրվող լուծումները կարևորել է ցանկացած երկրի, այդ թվում՝ զարգացած երկրների տնտեսությունների համար և շնորհակալություն հայտնել Հայաստանում 4-րդ միջազգային համաժողովը բարձր մակարդակով հյուրընկալելու համար:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական կապերի սերտացմանը և փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am