Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՊՈԱԿ-ների կրճատման գործընթացը Վարդան Արամյանը շատ ցավոտ, բայց անհրաժեշտ է համարում

ՊՈԱԿ-ների կրճատման գործընթացը Վարդան Արամյանը շատ ցավոտ, բայց անհրաժեշտ է 
համարում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարբեր գերատեսչությունների կազմում գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ) կրճատման գործընթացը ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը շատ ցավոտ, բայց անհրաժեշտ է համարում:  «Մարդ կրճատելը շատ բարդ բան է, քանի որ շատ լավ հասկանում ենք, որ այդ մարդիկ ընտանիք ունեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Վարդան Արամյանը` նկատի ունենալով ՊՈԱԿ-ների լուծարման հետևանքով աշխատողների կրճատումը: Նախարարի խոսքով` դա շատ ցավոտ գործընթաց է, սակայն պետք է մոտենալ «երկու երնեկ մեկտեղ չի լինում» տեսանկյունից:

«Հնարավոր չէ, որ մենք ունենանք արդյունավետ ծախսային քաղաքականություն և տնտեսություն առանց ցավոտ քայլերի: Մենք պետք է հասկանանք ինչն է մեզ համար կարևոր: Կարևորը նա է, որ հարկերից վերցված փողը ծախսվի արդյունավետ: Եթե մարդը նստած է իր աթոռին և որևիցե ավելացված արժեք չի ստեղծում, ես որպես ՀՀ ֆինանսների նախարար պետք է անտարբեր չլինեմ դրա նկատմամբ: Այդ գումարը պետք է արդյունավետ ծախսվի, տնտեսական աճ պետք է գրանցել: Եթե այդ գումարը կարելի է տնտեսել, ուրեմն դա պետք է անել: Եթե ես կարող եմ առանց ձախողելու արդյունքային ցուցանիշներ գրանցել, բայց գնալ մարդկանց կրճատելու ճանապարհով, ես կգնամ այդ քայլերին»,-ասաց ՀՀ ֆինանսների նախարարը:

Վարդան Արամյանը նաև հավելեց, որ ինքը խոսել է ՊՈԱԿ-ի ղեկավարի հետ և իր համար շատ դժվար է եղել այդ մարդկանց աչքերի մեջ նայել հետո գալ որոշում կայացնել: «Ես ներողություն եմ խնդրում բոլոր այն «փողոցում հայտնված» մարդկանցից, որոնց հանդեպ մենք պարտադրված ենք եղել այդ քայլն անել»,-նշեց նախարարը, բայց խնդրեց ըմբռնումով մոտենալ, քանի որ որևէ անձնական բան չկա` պարզապես ուզում են կարգավորել ֆինանսները:

Նախարարը տեղեկացրեց, որ գործողությունների արդյունքում կարելի է տնտեսել շուրջ 150-200 մլն դրամ, և շուրջ 50 հոգի կարող են կրճատվել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am