Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մի շարք ոլորտներում նորարական լուծումների ստեղծման նպատակով Հայաստանում կանցկացվի հեքեթոն

Մի շարք ոլորտներում նորարական լուծումների ստեղծման նպատակով Հայաստանում 
կանցկացվի հեքեթոն

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը, IBM-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ, առաջին անգամ Հայաստանում կազմակերպում է «Smarter Armenia ’16» հեքեթոնը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից, միջոցառումը կկայանա նոյեմբերի 10-ից 11-ը՝ Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացման արարողության շրջանակում:

Հեքեթոնի նպատակն է գեներացնել նոր մտքեր և նպաստել նորարական լուծումների ստեղծմանը առողջապահության, հեռահաղորդակցության և ֆինանսական ոլորտներում, որոնք ուղղված կլինեն Հայաստանն ավելի խելացի դարձնելուն: Լուծումների ստեղծման համար մասնակիցները չունեն որևէ տեխնոլոգիական սահմանափակում։ Կլինեն հատուկ մրցանակներ այն թիմերի համար, ովքեր կօգտվեն IBM Bluemix ամպային լուծումներից և IBM Watson-ից։

Smarter Armenia ’16 հեքեթոնի անվանակարգերն ու մրցանակներն են՝

1. Լավագույն լուծում հեռահաղորդակցության ոլորտում՝ 1000 ԱՄԴ մրցանակ Ռոստելեկոմի կողմից:

2. Լավագույն լուծում ֆինանսական ոլորտում՝ 1000 ԱՄԴ մրցանակ Արդշինբանկի կողմից:

3. Լավագույն լուծում առողջապահության ոլորտում՝ 1000 ԱՄԴ մրցանակ Ինգո Արմենիա ապահովագրականի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից:

4. Հատուկ մրցանակ IBM BlueMix-ի կիրառմամբ ամենանորարար լուծման համար՝ 500 ԱՄԴ մրցանակ ISTC -ի կողմից:

5. Հատուկ մրցանակ IBM Watson-ի և BlueMix-ի լավագույն կիրառման համար՝ IBM-ի կողմից:

Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը ՀՀ կառավարության, IBM-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի համատեղ ծրագիրն է, որի գործունեությունն ուղղված է Հայաստանում IBM-ի կողմից մշակված նորագույն տեխնոլոգիական լուծումների ներդրմանը: Լինելով բազմաթիվ ուսանողների, դասախոսների և սկսնակ ըկերությունների ուշադրության շրջանակում՝ կենտրոնը սերտորեն աշխատում է մասնավոր և պետական սեկտորների հետ՝ նորարարական միջավայր ստեղծելու և նոր գաղափարներ կյանքի կոչելու համար: ISTC-ի գերնպատակներն են՝ զարգացնել և կայունացնել ՀՀ բարձրագույն կրթական հաստատություններում ՏՀՏ կրթությունը, խթանել հետազոտական աշխատանքներն ու աջակցել ՏՀՏ ոլորտի ընկերությունների նորարարական մտքերի զարգացմանը՝ ստեղծելով նպաստավոր միջավայր կայուն բիզնեսի ձևավորման համար՝ համապատասխան ռեսուրսների, տեխնոլոգիաների և գիտելիքի տրամադրման միջոցով: Կենտրոնի հիմնական նախագծերն են ISTC Academy-ն, ISTC Research-ը և ISTC Accelerator-ը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]