Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ժնևում Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված համերգ է կայացել

Ժնևում Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված համերգ է կայացել

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո օգոստոսի 25-ին Ժնևում տեղի է ունեցել համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երեկոյի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանն իր ջերմ երախտիքն է հայտնել փառատոնի կազմակերպիչներին և արվեստագետներին՝ երեքհազարամյա պատմության ընթացքում տարբեր մշակույթների, կրոնների, քաղաքակրթությունների հանդիպման խաչմերուկում գտնվող հայ ժողովրդի հարուստ և ինքնատիպ երաժշտական արվեստը ժնևյան հանդիսատեսին լավագույնս ներկայացնելու հնարավորության համար:

Հայ արվեստի մեծ երախտավորների, ինչպես միջնադարյան, այնպես էլ արդի շրջանի երաժշտական արվեստի առանձնահատկությունների ներկայացմամբ հանդես է եկել Ժնևի Կոնսերվատորիայի տնօրեն Եվա Հարությունյանը:

Համերգի ընթացքում միջազգային տարբեր մրցույթների դափնեկիրի՝ դաշնակահարուհի Եվա Հարությունյանի, մեներգչուհի Ջուլիետ Գալստյանի, դուդուկահար Լևոն Չատիկյանի, ջութակահար Ֆիլիպ Տալեկի և կլարնետահար Դմիտրի Ռասուլ-Կարաևի կատարմամբ հնչեցին Կոմիտասի, Խաչատուր Ավետիսյանի, Տիգրան Մանսուրյանի, Արամ Խաչատուրյանի ստեղծագործությունները։ Հայկական պարարվեստի փայլուն ներկայացմամբ հանդես եկավ երիտասարդ կատարող Աննա Գրիգորյանը:

Միջոցառմանը ներկա էին Ժնևում հավատարմագրված բազմաթիվ դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, արվեստագետներ, շվեյցարահայ համայնքի ներկայացուցիրներ:

Տեղեկանք. Ժնևի կոնսերվատորիայի կողմից կազմակերպված «Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում» խորագրով երաժշտական փառատոնում Հայաստանի հետ մեկտեղ ընդգրկված էին Իտալիան, Իսպանիան և Պորտուգալիան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am