Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Չեխիայի նախագահի հայտարարությունը հստակ ազդակ էր Էրդողանին և նրա քաղաքական թիմին. Շարմազանով

Չեխիայի նախագահի հայտարարությունը հստակ ազդակ էր Էրդողանին և նրա քաղաքական 
թիմին. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի նախագահի հայտարարությունը, ըստ որի` բոլոր նրանք, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը վախկոտներ են, հստակ ազդակ էր  բոլոր նրանց, ովքեր քննադատում են Բունդեսթագի որոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու վերաբերյալ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազնովը:

«Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հստակ նշեց, որ 1915թ. տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն, իսկ նրանք, ովքեր ժխտում են Ցեղասպանությունը, վախկոտներ են: Սա հստակ ազդակ էր այն գործիչներին, այդ թվում՝ Թուրքիայի իշխանություններին, ովքեր Բունդեսթագի որոշումից հետո դժգոհություն բարձրացրեցին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Շարմազանովի խոսքով՝ Չեխիայի նախագահը ևս մեկ անգամ հստակ ընդգծել է, որ աշխարհը պետք է ճանաչի և դատապարտի Հայոց ցեղասպանությունը և առհասարակ մարդկության նկատմամբ կատարված բոլոր հանցագործությունները: «Այս ամենը շատ հստակ ազդակ էր Էրդողանին և նրա քաղաքական թիմին»,- եզրափակեց Շարմազանովը:

Հունիսի 8-ին պետական այցով Հայաստանում գտվող Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարեց, որ կդիմի Չեխիայի խորհրդարանին Գերմանիայի Բունդեսթագի օրինակին հետևելու և Հայոց ցեղասպանությունը դատապարտելու հարցով: Նույն օրը Զեմանն այցելել է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Չեխիայի նախագահը, ծաղկեպսակ դնելով հուշահամալիրի, ապա՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ, հարգեց 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այնուհետեւ Չեխիայի նախագահը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ շրջեց թանգարանում, ծանոթացավ ցուցանմուշներին, իսկ թանգարանի հուշամատյանում գրառում կատարեց, որտեղ, մասնավորապես, ասված է. «Խորին հարգանքով` ցեղասպանության զոհերի հիշատակին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am