Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցների թիվը գնալով ավելանում է

 ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցների թիվը գնալով ավելանում է

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցների և դեմ հանդես եկողների միջև տոկոսային հարաբերակցությունը կրճատվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է The Telegraph-ը:

Հրապարակված հարցման արդյունքները խոսում են այն մասին, որ ԵՄ-ից ՄԲ-ի դուրս գալուն դեմ քաղաքացիների թիվը զգալիորեն կրճատվել է. այժմ բրիտանացիների միայն 51 տոկոսն է հանդես գալիս իրենց երկրի` ԵՄ կազմում մնալուն կողմ, այն դեպքում, երբ դրան դեմ է 46 տոկոսը:  

Դա նշանակում է, որ Brexit-ի հակառակորդները ներկա դրությամբ առաջ են անցնում մրցակիցներից ընդամենը 5 տոկոսային կետով: Դեռևս մեկ շաբաթ առաջ կողմերի միջև տարբերությունը հասնում էր 13 տոկոսային կետի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am