Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էրդողանը դեմ է ծնելիության վերահսկողությանը

Էրդողանը դեմ է ծնելիության վերահսկողությանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղուրանի կանոնների խախտում է անվանել ծնելիության վերահսկողությունը` կոչ անելով մուսուլմանական բնակչությանը հրաժարվել հակաբեղմնավորիչներից եւ շատ երեխաներ ունենալ, ինչպես պատվիրել է Մուհամեդ մարգարեն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը:

«Բացահայտ հայտարարում եմ. մենք բարձրացնելու ենք ծնելիությունը, մենք բարձրացնելու ենք բնակչության թվաքանակը: Ոչ մի մուսուլմանական ընտանիք չի կիսելու ընտանիքի պլանավորման, ծնելիության վերահսկողության մտապատկերը»,- ասել է նա:

Էրդողանն այս մասին հայտարարել է Երիտասարդության եւ կրթության հիմնադրամի 20 ամյա տարելիցի կապակցությամբ Ստամբուլում ունեցած ելույթում: Էրդողանի կարծիքով` ընտանիքի պլանավորումը սահմանափակում է Թուրքիայի բնակչության թվաքանակի աճը:

Ավելի վաղ Էրդողանն առաջացրել էր կանանց կազմակերպությունների զայրույթը, երբ հայտարարել է, որ կանայք հավասար չեն տղամարդկանց հետ, եւ նրանից յուրաքանչյուրը պետք է նվազագույնը երեք երեխա ծնի: Նա նաեւ կոչ էր արել արգելել աբորտները եւ ամուսնական անհավատարմությունը:

Բացի այդ, թուրքական նախագահն ավելի վաղ եւս հանդես էր եկել հակաբեղմնավորիչների դեմ: 2014 թվականին Էրդողանն իր ելույթներից մեկում հակաբեղմնավորիչների օգտագործումը հավասարեցրել էր պետական դավաճանության հետ:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից կանանց հասցեին արված հետեւյալ արտահայտությունները` «կնոջ եւ տղամարդու հավասարությունը հակասում է բնությանը, հղիության արհեստական ընդհատումը հանցագործություն է, մանկատներում աղջիկների եւ տղաների համատեղ բնակությունն անթույլատրելի է, բռնություն գործադրող տղամարդը աբորտ անող կնոջից ավելի անմեղ է, բռնաբարված կինը եւս չպետք է աբորտ անի, առանց գլխաշորի կինը նման է առանց վարագույրի տան, իսկ առանց վարագույրի տունը կամ վաճառքի, կամ վարձակալելու համար է»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am