Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հին Երեւանի» կառուցապատման ծրագրի փաստաթղթերը ձևակերպման փուլում են

«Հին Երեւանի» կառուցապատման  ծրագրի փաստաթղթերը ձևակերպման փուլում են

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն հնարավոր է համարում 2016 թվականին «Հին Երեւանի» կառուցապատման ներդրումային ծրագրի մեկնարկը։ «Խոշոր ծրագիր է, 150 մլն դրամի ներդրում է պահանջում, եւ այսօր կան այդ ներդրողները, արդեն քաղաքաշինական փաստաթղթերն ենք ձեւակերպում»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց Տարոն Մարգարյանը՝ վստահեցնելով, որ պատմամշակութային արժեք ներկայացնող  տարածքները չեն քանդվելու։

«Հին Երեւանի» կառուցապատման ներդրումային ծրագիրն ստորագրվել է 2014  թվականին,  շինարարարական աշխատանքերը պետք է սկսվեին 2015 թվականին

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տարոն Մարգարյանն անդրադարձավ նաև մայրաքաղաքի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներին։ «Երեւանի քաղաքային տնտեսությունում առաջնային եւ երկրորդական խնդիրներ չկան, բոլորն էլ առաջնային են, բայց այսօր բոլորս տեղյակ ենք, որ մենք ունենք տրանսպորտի, կանաչ տարածքների ավելացման, քաղաքաշինական, ճարտարապետական, բազմաբնակարան շենքերի ֆոնդի պահպանման խնդիր, սակայն փորձում ենք այդ խնդիրները լուծել»,- ասաց քաղաքապետը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am