Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ադրբեջանը փորձում է քողարել Արցախի բնակիչներին թունավորելու իր քայլերը

Ադրբեջանը փորձում է քողարել Արցախի բնակիչներին թունավորելու իր քայլերը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասելով, որ Հայաստանը քիմիական զենք է օգտագործում, ագրեսորը փորձում է իր կողմից բազմաթիվ թունավորման փաստերը քողարկել: Լրագրողների հետ ճեպազրույցում մայիսի 27-ին հայտարարեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե հայկական կողմը քիմական զենք է կիրառել: «Ադրբեջանը բազմիցս քիմիական թունվոր նյութեր է օգտագործել Արցախի բնակչության նկատմամբ: Դա եղել է խորհրդային տարիներին, երբ Հեյդար Ալիևը եկել է իշխանության: Նրանք թունավորում էին մայրաքաղաք Ստեփանակերտի ջրային պաշարները, այդ պատճառով էլ Ղարաբաղը, որ աշխարհի մակարդակով առաջին տեղն էր գրավում երկարակյացների քանակով (1970 թվականին մենք զբաղեցնում էինք առաջին տեղը երկարակեցության և վերջին տեղը հիվանդությունների ու հատկապես քաղցկեղի քանակով) 1989 թվականին Անդրկովկասում արդեն առաջին տեղում էինք:  Դա գալիս է թունավորումից»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց մամուլի խոսնակը:

 Դավիթ Բաբայանը նաև հիշեցրեց, թե ինչպես էին 1990 թվականին Ստեփանակերտի ջրամատակարման ցանցի մեջ գցել կրեոլին վտանգավոր նյութ, որի հետանքով մայրաքաղաքի մոտ մեկ երրորդը զրկվել էր ջրից, ընտանի կենդանիներ էին մի քանի ժամում սատկել, բազմաթիվ մարդիկ հայնվել էին հիվանդանոցում: «Նույն բանն անում էին նաև Շուշիի շրջանում, այլ տեղերում: Երբ նրանք խոսում են, թե  Քարվաճառում, այսպես կոչված, հայկական ատոմակայանի թափոններն են թաղվում, իհարկե, դա այդպես չէ, բայց մենք հասկանում ենք, որ սա հիմք է նախապատրաստում, որ, եթե վաղը, Աստված մի արասցե, ինչ-որ ձևով կարողանան այդ տարածքի վրա ազդեցություն գործել, անպայման կթունավորեն մեր գետերը: Իսկ այնտեղից սկիզբ են առնում նախկին ԼՂԻՄ-ի ջրային պաշարների 85 տոկոսը, Արփա-Որոտան գետը: Այսինքն` ամբողջ Հայաստանը կապույտ ցեղասպանության կենթարկեն»,-նշեց Դավիթ Բաբայանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am