ՀՀ Նախագահի հրամանագրով Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում
21:02, 20 Մայիս 2016
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպատամենտի պետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Մովսես Հակոբյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում