Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Մերկելն իրեն ծառայեցրել է Էրդողանին. Բյոհմերման

Մերկելն իրեն ծառայեցրել է Էրդողանին. Բյոհմերման

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացի երգիծաբան Յան Բյոհմերմանը, որի նկատմամբ Գերմանիայում դատական գործ է հարուցվել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի մասին հրապարակորեն ծաղրական բանաստեղծություն կարդալու համար, հայտարարել է, որ իր նկատմամբ հետաքննությունը թույլատրած Գերմանիայի կանցլեր «Անգելա Մերկելն իրեն դրանով ծառայացրել է Էրդողանին»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գերմանական Die Zeit թերթին տված հարցազրույցում երգիծաբանն ասել է, որ իր կարդացած բանաստեղծություն մեջ Էրդողանի հասցեին արված արտահայտությունները միանգամայն գտնվում են Գերմանիայում գործող օրենսդրությամբ խոսքի ազատության շրջանակում: Նա   խստորեն քննադատել է Մերկելին այն բանի համար, որ Գերմանիայի վարչապետը խախտել է այդ օրենքը, փաստորեն, իր խոսքով` «ծառայություն մատուցելով Էրդողանին»:

Հեռուստահաղորդավար եւ երգիծաբան Յան Բյոհմերմանը գերմանական ZDF հեռուստաալիքի Neo Magazin Royale երգիծական հաղորդման ժամանակ Թայիփ Էրդողանին ուղղված բանաստեղծություն էր ընթերցել, որում թուրքական նախագահը մեղադրվում է ոչ ավանդական սեռական ուղղվածություն ունենալու, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների եւ ընդդիմության դեմ հանցագործությունների մեջ:

Երգիծաբանի դեմ իրավական գործընթաց սկսելու պահանջով հանդես էր եկել Թուրքիայի կառավարությունը: Նրա նկատմամբ Գերմանիայի ՔՕԳ 103-րդ` «Արտասահմանյան պետությունների մարմինների եւ ներկայացուցիչների վիրավորել» հոդվածով քրեական գործ է հարուցվել, որով նախատեսվում է դրամական տուգանք կամ մինչեւ երեք տարի ազատազրկում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am