Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Հայաստանի և Արցախի իշխանությունները հաստատակամ են ու վստահ. Լևոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի և Արցախի իշխանությունները հաստատակամ են ու վստահ. Լևոն Տեր-Պետրոսյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները հաստատակամ, վստահ  ու հանգիստ, զուսպ անում են այն, ինչ պահանջում է այսօրվա իրավիճակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ հարցեր են քննարկել ԼՂՀ նախագահի հետ:

«Այսօրվա մեզ հուզող բոլոր հարցերի շուրջ էին մեր խոսակցությունները: Գիտեք և՛ Հայաստանի, և՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների մտահոգությունները, հաստատակամությունը, վստահությունը: Այնպես որ ես կարծում եմ, որ իշխանությունները հանգիստ զուսպ անում են այն, ինչ պահանջում է այսօրվա իրավիճակը»,- ասաց Տեր-Պետրոսյանը:

Ստեփանակերտում մայիսի 3-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումըՀանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է այս ծանր օրերին քաղաքական ուժերի ցուցաբերած միասնականությունը եւ նրանց դերակատարությունը մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am