Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գյումրիի ռուսական ռազմակայանում ներկայացվել են ժամանակակից զինտեխնիկայի տեսակները

Գյումրիի ռուսական ռազմակայանում ներկայացվել են ժամանակակից զինտեխնիկայի 
տեսակները

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինվորականների, նրանց ընտանիքների համար կայազորի «Մեծ Ամրոց» ավանում անցկացվել է ռազմահայրենասիրական միջոցառում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից: Այդ օրը «Ռազմական փառքի» հուշահամալիրում ցանկացողները կարողացել են ծանոթանալ ժամանակակից զինտեխնիկայի տեսակներին: Հյուրերին ներկայացվել է «Т-72Б» տանկի, «БТР-80» զրահափոխադրիչի, «БМП-2» հետևակի մարտական մեքենաների, անօդաչու թռչող սարքերի համալիրի` «Тигр», «Леер», «Застава», «Гранат», «Орлан-10» և «Тахион», ինչպես նաև «Գրադ»-ի և «Սմերչ»-ի, «С-300В» զենիթահրթիռային համալիրի տեսակները:

Սպորտային ավանում անցկացված միջոցառումների ժամանակ մասնակիցները գնահատել են իրենց պատրաստվածության մակարդակը, մասնակցել են ընտանեկան սպորտային միջոցառումերին:

Հետախուզական ստորաբաժանման զինվորականները ցուցադրական ելույթներ են ունեցել, անցկացվել է անօդաչու թռչող սարքերի ուսումնամարզական ցուցադրություն: Այդ միջոցառմանը մասնակցել է 600 մարդ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]