Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Հալեպը հայտնվել է հումանիտար աղետի եզրին. Կարմիր խաչ

Հալեպը հայտնվել է հումանիտար աղետի եզրին. Կարմիր խաչ

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպը մոտեցել Է հումանիտար աղետի եզրին՝ քաղաքի շուրջը մարտական գործողությունների ծավալման պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ)՝ ապրիլի 28-ին հրապարակված հայտարարության մեջ: Քաղաքի մեծ մասը ոչնչացված Է, ենթակառուցվածքը լրջորեն վնասված Է, դրա հետեւանքով բնակիչներն ամիսներ շարունակ մնում են առանց ջրի եւ Էլեկտրականության:

Բռնության ծավալումը մահացու վտանգի Է ենթարկում միլիոնավոր մարդկանց՝ առանց օգնություն ստանալու հնարավորության, որոնցից շատերն ավելի վաղ հարկադրված են եղել լքելու իրենց տները եւ ապրում են շփման գծի մերձակայքում»,- ասված Է հայտարարության  մեջ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեում հատուկ ուշադրություն են հրավիրել «Ալ Քուդս» հիվանդանոցի գնդակոծման վրա, որի աշխատանքին «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հետ մեկտեղ աջակցություն Է ցույց տալիս նաեւ կոմիտեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am