Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

«Գազպրոմ Արմենիան» կդիմի ՀԾԿՀ՝ 1 խմ գազի սակագինը 156 դրամից 146,7 իջեցնելու մտադրությամբ

«Գազպրոմ Արմենիան» կդիմի ՀԾԿՀ՝ 1 խմ գազի սակագինը 156 դրամից 146,7 
իջեցնելու մտադրությամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մտադիր է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ բնական գազի սակագնի վերանայման հայտով: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:

Նրա տեղեկացմամբ` հայտով առաջարկվում է ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազի սպառում ունեցող բնակչության համար յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր գազի սակագինն իջեցնել՝ դարձնելով 146 հազար 700 դրամ՝ ներկայում գործող 156 հազար դրամի փոխարեն։ Այսինքն` բնակիչների համար գազի մեկ խմ սակագինը 156-ից կդառնա 146,7 դրամ:

«Գազպրոմ Արմենիա»-ն մտադիր է հայտ ներկայացնել նաև ամսական 10 հազար և ավելի խմ սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևի վերանայելու նպատակով:  

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ընկերությունից հայտ դեռ չի ստացվել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am