Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Միությունը պետք է պատրաստ լինի իր տեղը գտնել փոփոխվող գլոբալ գործընթացներում. Վլադիմիր Պուտինի և Տիգրան Սարգսյանի հանդիպումը

 Միությունը պետք է պատրաստ լինի իր տեղը գտնել փոփոխվող գլոբալ գործընթացներում. 
Վլադիմիր Պուտինի և Տիգրան Սարգսյանի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով Կրեմլի պաշտոնական կայքին, Վլադիմիր Պուտինը, ողջունելով Տիգրան Սարգսյանին, նշել է, որ պետք է առավելագույն ձևով օգտագործվի ինտեգրացիոն միության հնարավորությունները:

«Ներկայում դուք ունեք շատ պատասխանատու առաքելություն` դուք դարձել եք բարձր կարգի միջազգային պաշտոնյա: Հույս ունեմ, որ ձեր ղեկավարությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կաշխատի արդյունավետ: Վիկտոր Խրիստիենկոն, ով Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նախագահում էր 2012-2016 թվականներին, շատ կարևոր հիմք է դրել: Այժմ ամենագլխավորն այն է, որ մենք միասին այնպես անենք, որ առավելագույնս օգտագործենք այս ինտեգրացիոն միության հնարավորությունները այն խնդիրների լուծման համար, որի առջև կանգնած են մեր երկները: Մենք, այլ կերպ ասած, դրա համար էլ ստեղծել ենք այս ինտեգրացիոն միությունը, որպեսզի ձևավորվեն հավելյալ պայմաններ տնտեսության և սոցիալական ոլորտների զարգացման համար: Ցանկանում եմ մաղթել հաջողություն: Դուք վերջերս եք ստանձնել ձեր պարտականությունները: Առջևում սպասվում է կառավարությունների ղեկավարների հանդիպումը Երևանում, ինչպես նաև երկրների նախագահների հանդիպումը` Աստանայում: Այնպես որ միասին պատրաստվենք այդ կարևոր միջոցառումներին»,-ասել է Վլադիմիր Պուտինը:

Տիգրան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Եվրասիական տնտեսական միությանը վերաբերող հարցերը քննարկելու հնարավորության համար:

«Ինչպես դուք ասացիք, իսկապես ինտեգրացիոն գործընթացում մեծ ներուժ կա, որոնք կծառայեն մեր ազգերի շահերին: Մի կողմից մենք պետք է ապահովենք մեր կոլգիայի գործունեության ընթացքը, մյուս կողմից մենք պետք է պատրաստ լիենենք համարժեք արձագանքել նոր մարտահրավերներին, որոնք այսօր կան: Մենք տեսնում ենք, որ փոխվում է առևտրատնտեսական դաշտը: Մեր միությունը պետք է պատրաստ լինի իր տեղը գտնել փոփոխվող գլոբալ գործընթացներում: Ցանկանում եմ ձեզ վստահեցնել, որ մենք անում ենք ամեն հնարավորը, որ նախագահների կողմից նախանշված առաջանհերթությունները իրականություն դառնան ամբողջ ծավալով»,-ասել է Տիգրան Սարգսյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am