Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Համանախագահները հանդիպումներ են ունեցել ԼՂ բարձրագույն ղեկավարության հետ

Համանախագահները հանդիպումներ են ունեցել ԼՂ բարձրագույն ղեկավարության հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեռ Անդրիուն (Ֆրանսիա) Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակը կայունացնելու համար անհրաժեշտ քայլերը: Ինչպես Ստեփանակերտից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը:

«Մենք երեկ եղել ենք նաև Բաքվում, հանդիպել ենք Ադրբեջանի ղեկավարության հետ, քննարկել հակամարտության գոտում իրավիճակը կայունացնելու անհրաժեշտ քայլերը: Նույն հարցը քննարկել ենք նաև այսօր Լեռնային Ղարաբաղի ղեկավարության, զինվորականների հետ»,- ասաց Պոպովը:

Ռուս համանախագահը հայտնեց, որ վաղը Ստեփանակերտում հանդիպում են ունենալու Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ: «Այնուհետև մեկնելու ենք Երևան, որտեղ կհանդիպենք Հայաստանի նախագահի, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ»,- տեղեկացրեց Իգոր Պոպովը:

Դեսպան Պոպովը հրաժարվեց պատասխանել լրագրողների այլ հարցերին` ընդգծելով, որ իրենց այցը դեռ ավարտված չէ, ուստի հավելյալ ոչինչչունի տեղեկացնելու:

Շաբաթ օրը` ապրիլի 9-ին, համանախագահները Երևանում հանդես կգան ասուլիսով, որի ընթացքում կպատասխանեն բոլոր հուզող հարցերին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am