Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Ադրբեջանական կողմը Արցախում շտապօգնության ավտոմեքենա է խոցել

Ադրբեջանական կողմը Արցախում շտապօգնության ավտոմեքենա է խոցել

ԵՐԵՎԱն, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում հակառակորդի կողմից ապրիլի 6-ին շտապօգնության ավտոմեքենա է խոցվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ ի դեմս Ադրբեջանի, մենք գործ ունենք ահաբեկչական պետության հետ: Շտապօգնության ավտոմեքենան Ժնեևյան կոնվենցիայի դրութների համաձայն չի կարող լինել խոցելի օբյեկտ: Անհնար է դա, չի կարող այդպես լինել, դա հակասում է միջազգային մարդասիրական բոլոր նորմերին: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի հարգում որևէ իրավական մարդասիրական նորմ»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Նրա փոխանցմամբ, անձնակազմը բարբախտաբար չի տուժել, խոցման պահին անձնակազմի անդամները  գտնվում էին հեռու: Ըստ Դավիթ Բաբայանի` այդ խոցումը կատարվել է դիտարվորյալ, ըստ երևույթին, ավտոմեքենան թիրախավորել են անօդաչու սարքից ստացված տեղեկության հիման վրա:

Դավիթ Բաբայանը տեղեկացրեց, որ գիշերը տեղ-տեղ հակառակորդը շարունակել է կրակել: «Ներկայում կարող ենք ասել, որ հարաբերական անդորր է»,-ասաց Դավիթ Բաբայանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am