Հասարակական

Ադրբեջանական հրետակոծման հետևանքով վիրավորված երեխաները վիրահատվել են, վիճակը կայուն ծանր է

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանական հրետակոծման հետևանքով վիրավորված երեխաները վիրահատվել են, վիճակը կայուն ծանր է

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի հրետակոծման հետևանքով վիրավորված երկու երեխաների առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Հովսեփ Մարգարյանը: «Երեխաների վիճակը ծանր է, բայց կայուն, իրավիճակը վերահսկելի է: Ամեն ինչ արվել է, վիրահատությունները կատարվել են երկուսի մոտ էլ: Հիմա նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում` վերահսկողության ներքո»,-ասաց գլխավոր բժիշկը:

Նրա տեղեկացմամբ` երեխաները 12 և 13 տարեկան են, նրանցից մեկի մոտ ազդրոսկրի բեկորային կոտրվածք է, տրավմատիկ շոկ, երկրորդի մոտ փափուկ հյուսվածքների մասի վնասվածք` շոկային վիճակով:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում