Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Հայկական նոր հավելվածը հայերեն բացիկներ ուղարկելու հնարավորություն է տալիս

Հայկական նոր հավելվածը հայերեն բացիկներ ուղարկելու հնարավորություն է տալիս

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական Be Armenian նախագիծն առաջարկում է Սուրբ Հարության տոնին միմյանց ուղարկել հայերեն բացիկներ նորաստեղծ հավելվածի միջոցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագծի թիմն անվճար ստեղնաշար է ստեղծել, որը տրամադրում է ծրագրի հետ՝ այդպիսով կանխելով նաև հնարավոր լեզվական խոչընդոտների առկայությունը: 

Նախագծի ղեկավար Հրանտ Դարբինյանի խոսքով՝ տարիներ շարունակ հայալեզու բացիկներ չեն եղել, իսկ ընդհանրապես հայերեն էլեկտրոնային բացիկներ այժմ էլ չկան, և այս առումով Be Armenian նախագիծը միմյանց շնորհավորելու և զգացմունքները հայերեն արտահայտելու լավ հնարավորություն է ընձեռում ոչ միայն Հայաստանում բնակվող հայերին, այլ նաև Սփյուռքի մեր հայրենակիցներին:
Ծրագիրն այժմ հասանելի է iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար, այն կարելի է ներբեռնել այստեղ:
Առաջիկայում պատրաստ կլինի նաև ծրագրի՝ Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար նախատեսված տարբերակը: Be Armenian-ը շուտով հնարավորություն կտա էլեկտրոնային բացիկները ուղարկել նաև Facebook հարթակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am