Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Պիկեն ջարդել է հեռուստացույցը, երբ «Ռեալ»-ը 10-րդ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայի գավաթը

Պիկեն ջարդել է հեռուստացույցը, երբ «Ռեալ»-ը 10-րդ անգամ հաղթել է Չեմպիոնների 
լիգայի գավաթը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն հայտարարել է, որ շատ է վշտացել երբ Մադրիդի «Ռեալ»-ը 10-րդ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայի մրցաշարում: Իսպանացու խոսքով` նա ջարդել է հեռուստացույցը, երբ Սերխիո Ռամոսը «Ատլետիկո»-ի հետ հանդիպման վերջում հավասարեցրել է հաշիվը և մրցավեճը տեղափոխել լրացուցիչ ժամանակ: Արդյունքում ` «Ռեալ»-ը հաղթանակ է տարել 4:1 հաշվով: Իր զգացմունքների մասին Պիկեն պատմել է արքայական ակումբի արդեն նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասին, ով այժմ հանդես է գալիս «Պորտու»-ում:

«Իհարկե, ես նյարդայնացել էի: ցանկանում էի, որպեսզի ամեն գնով նրանք պարտվեն: Երբ Սերխիոն գոլ խփեց, ես ջարդեցի հեռուստացույցը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պիկեի խոսքերն է մեջբերել Marca-ն:

«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ն առաջիկայում ուժերը կչափեն Իսպանիայի առաջնության շրջանակում: Մրցավեճը տեղի է ունենալու ապրիլի 2-ին:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am