Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հայաստանը ՄԽ համանախագահների հետ կշարունակի ԼՂ հիմնախնդրի բացարձակապես խաղաղ կարգավորման ջանքերը

Հայաստանը ՄԽ համանախագահների հետ կշարունակի ԼՂ հիմնախնդրի բացարձակապես 
խաղաղ կարգավորման ջանքերը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին, շարունակում է կիրառել ծանր հրետանի, գնդակոծել քաղաքացիական օբյեկտները: Բաքուն հրաժարվում է միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումից, դիպուկահարներին շփման գծից հետ քաշումից: Հրաժարվում է պահպանել անժամկետ հրադադարի հաստատման մասին 1994թ. մայիսի և հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին 1995թ. փետրվարի եռակողմ համաձայնությունները: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում: «Բանակցությունների դադարեցման և համանախագահների հետ հանդիպումից հրաժարվելու մասին Բաքվից հնչող հայտարարությունները շանտաժի հերթական փորձեր են: Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ պահանջում է փոխել բանակցությունների ձևաչափը, փորձում է հակամարտության շուրջ քննարկումները տեղափոխել այլ ձևաչափեր: Համանախագահները բազմիցս են հայտարարել, որ նման փորձերը վնասակար են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծել է Նալբանդյանը:

Այն փաստը, որ Ադրբեջանը համանախագահների հասցեին քննադատություններ է հնչեցնում, նշանակում է, որ Ադրբեջանը հակադրվում է միջազգային հանրությանը, մասնավորապես` ԵԱՀԿ-ին, քանի որ ԵԱՀԿ-ն՝ կոնսենսուսի վրա հիմնված կազմակերպություն է, որի բոլոր անդամ-երկրներն են համանախագահներին օժտել միջնորդության մանդատով:  Իսկ դա նշանակում է, որ եռանախագահները հանդես են գալիս ԵԱՀԿ բոլոր անդամ-երկրների անունից: Համանախագահները բացահայտ կերպով նշում են, որ Բաքվի կողմից իրենց ջանքերի քննադատությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ կարգավորման հասնելու քաղաքական կամքի բացակայություն: «Սակայն ակնհայտ է ` բանակցություններն այլընտրանք չունեն, և մենք, համանախագահների հետ շարունակելու ենք ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացարձակապես խաղաղ կարգավորմանը»,-նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

Հայաստանում կիսում են համանախագահ երկրների այն տեսակետը, որ պատերազմը հակամարտության կարգավորման ուղի չէ: Համանախագահները, որպես միջնորդներ, չնայած ձգտում են հանդես գալ չեզոք դիրքերից, բայց, Նալբանդյանի դիտարկմամբ, նախորդ տարի ստիպված էին մի քանի հասցեական հայտարարություններ անել: Նրանք կոչ արեցին պահպանել հրադադարի ռեժիմը, դատապարտեցին ծանր զրահատեխնիկայի և հրետանու կիրառումը: Համանախագահները կոչ արեցին համաձայնել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում, ինչպես նաև Հայաստանի հետ սահմանին հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմներ ստեղծելու առաջարկին, ինչը կարող է դառնալ  իրավիճակի հետագա սրումը կանխարգելելու գործիք: Նրանք կոչ արեցին դադարեցնել  եռանախագահների քննադատությունը և վերահաստատել հակամարտության խաղաղ կարգավորման հանձնառությունը: «Հստակ է, որ Մինսկի խմբի համանախագահների այս կոչերն ուղղված են հենց Ադրբեջանին: Քանի որ մենք երբեք քննադատության չենք ենթարկել Մինսկի խմբին: Դա անում է հենց Բաքուն»,-համոզված է ՀՀ ԱԳ նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am