Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Ուկրաինան խոստովանել է, որ պատրաստ չէ անցամակցել ՆԱՏՕ-ին

Ուկրաինան խոստովանել է, որ պատրաստ չէ անցամակցել ՆԱՏՕ-ին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրանիայի  զինված ուժերը չեն համապատասխանում Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Եգոր Բոժոկը:  Եվրոպական իշխանությունների գնահատականներով ՆԱՏՕ-ին Ուկրանիայի անդամակցության հարցը Կիևի համար անհասանելի կլինի առաջիկա քառորդ դարի ընթացքում:

«Հիմա Ուկրաինան պատրաստ չէ անդամակցել ՆԱՏՕ-ին: Դրա համար մենք դաշինքի հետ միասին կենտրոնանում ենք այն բանի վրա, որպեսզի Ուկրաինայի պաշտպանողական և անվտանգության համակարգը համապատասխանեցնենք այն չափանիշներին, որոնք ընդունվել են ՆԱՏՕ-ի կողմից»,- հայտարարել է Բոժոկը:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին Ուկրաինայի զինված ուժերի համապատասխանեցումը թույլ կտա խոսել դաշինքին այդ երկրի անդամակցության մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am