Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ջանի Ինֆանտինոն ընտրվել է ՖԻՖԱ-ի նախագահ

Ջանի Ինֆանտինոն ընտրվել է ՖԻՖԱ-ի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային Ֆուտբոլի Ֆեդերացիաների Միության՝ ՖԻՖԱ-ի նախագահ է ընտրվել Ջանի Ինֆանտինոն: Քվեարկության երկրորդ փուլում ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղարը հավաքել է 115 ձայն, իսկ շեյխ Սալման բեն Իբրահիմ Ալ Խալիֆան՝ 88 ձայն: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը: 

Ավելի վաղ անցկացված քվեարկության ընթացքում ՖԻՖԱ-ի նախագահ առաջին փուլով չէր ընտրվել: Թեկնածուներից որեւէ մեկը չէր հավաքել ձայների 2/3-ը, ինչն անհրաժեշտ էր առաջին փուլում հաղթելու համար:

Քվեարկության առաջին փուլում Ջանի Ինֆանտինոն ստացել էր 88 ձայն,  շեյխ Սալման բին Իբրահիմ Ալ Խալիֆան՝ 85 ձայն, Ալի բին Ալ Հուսեյնը՝  27 ձայն, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Շամպանը՝ 7 ձայն:

Քվեարկության երկրորդ փուլում հաղթելու համար անհրաժեշտ էր ստանալ քվեարկությանը մասնակիցների կեսից ավելիի քվեները՝ ոչ պակաս քան 104 ձայն:

Հիշեցնենք ՝  Ցյուրիխում է նաեւ Հայաստանի պատվիրակությունը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՈւԵՖԱ-ի անդամ մյուս ֆեդերացիաների նման կքվեարկել է Ինֆանտինոյի օգտին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am