«OK GO» խումբը և ռուսական ավիաընկերությունը նկարահանել են տեսահոլովակ անկշռության մեջ
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «OK GO» խումբը և ռուսական ավիաընկերությունը նկարահանել են տեսահոլովակ անկշռության մեջ: Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»-ը՝ հղում անելով lenta.ru-ին:
Ամերիկյան «OK GO» խումբը հրապարակել է Upside Down & Inside Out երգի տեսահոլովակը, որը նկարահանվել է Մոսկվայից ոչ հեռուԱստղային քաղաքում, ռուս ակրոբատիկ մարմնամարզուհիներ Անաստասիա Բուրդինայի և Տատյանա Մյասնիկովայի մասնակցությամբ: Նկարահանումներն արվել են Ил-76МДК ինքնաթիռ-լաբորոտորիայում, որի ներսում ստեղծված է անկշռության վիճակ:
«OK GO» խումբը հայտնի է իր հնարամիտ տեսահոլովակներով: 2005 թվականին նրանք համակրանքի արժանացան A Million Ways երգի տեսահոլովակի շնորհիվ, որտեղ կատարողները պարում էին պարուսույցի կողմից բեմադրված բարդ պար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում