Իռլանդացի ընկերները կբաժանեն Euromillions-ով շահած 66 մլն եվրոն
14:29, 12 Փետրվար 2016
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իռլանդացի ընկերների խումբը կբաժանի այն 66 միլիոն եվրոն, որը նրանք շահել են Եվրոպայի Euromillions խոշորագույն վիճակախաղում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Irish Mirror թերթը հայտնել Է, որ հաղթողները, որոնք Դուբլինում ստացել են մրցանակը, գերադասել են չհայտնել իրենց անունները: Ընկերների թիվը նույնպես չի նշվում, միայն հայտնի Է, որ նրանցից մեկը շահող տոմսը ձեռք Է բերել հունվարի 27-ին:
Համերաշխ կոլետիվը 132 միլիոն եվրոյի չափով ջեքփոթը կիսել Է Ֆրանսիայի բնակչի հետ:
EuroMillions վիճակախաղն անցկացվում Է Եվրոպայի ինը երկրներում. Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Լյուքսեմբուրգում, Բելգիայում, Շվեյցարիայում, Պորտուգալիայում, Իռլանդիայում եւ Ավստրիայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում