Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բրայան դե լա Ֆուենտեն կմասնակցի «Արարատ»-ի` ԱՄՆ-ի ուսումնամարզական հավաքին

Բրայան դե լա Ֆուենտեն կմասնակցի «Արարատ»-ի` ԱՄՆ-ի ուսումնամարզական 
հավաքին

ԵՐԵՎԱՆ, 12  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրայան դե լա Ֆուենտեն առաջիկայում կմիանա Հայաստանի ֆուտբոլային «Արարատ» թիմին եւ կմասնակցի ԱՄՆ-ի ուսումնամարզական հավաքին: Պաշտոնապես նա շարունակում է համարվել «Արարատ»-ի անդամ, եղել են առաջարկներ, սակայն դրանք եղել են խոսակցությունների մարկարդակով: «Ավելի ուշ, թերեւս, ակումբը համագործակցությունը շարունակելու վերաբերյալ հայտարարություն կանի»,-  «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի խոսնակ Սամվել Սուքիասյանը:

23-ամյա ամերիկացի ֆուտբոլիստը «Instagram»-ի էջի միջոցով տեղեկացրել է, որ վերադառնում է երևանյան թիմ: Բրայան դե լա Ֆուենտեն «Արարատ»-ից հեռացել էր  նախապատրաստական ընթացքից առաջ:

«Ընտանիքիս և ներկայացուցիչներիս հետ խորհրդակցելուց հետո որոշեցի վերադառնալ «Արարատ» և առաջիկա 3 ամիսների ընթացքում օգնել թիմին եվրագավաթների ուղեգիր նվաճել: Անցած 1.5 տարվա ընթացքում ես ամեն ինչ տվել եմ «Արարատ»-ին և շարունակելու եմ տալ: Չնայած Նորվեգիայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից առաջարկներին՝ որոշեցի վերադառնալ: Ուրախ կլինեմ իմ թիմին միանալ Լոս Անջելեսում և խաղալ «Նյու Յորք Կոսմոսի» դեմ»,- գրել է ֆուտբոլիստը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am