Բրայան դե լա Ֆուենտեն կմասնակցի «Արարատ»-ի` ԱՄՆ-ի ուսումնամարզական հավաքին
14:05, 12 Փետրվար, 2016ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրայան դե լա Ֆուենտեն առաջիկայում կմիանա Հայաստանի ֆուտբոլային «Արարատ» թիմին եւ կմասնակցի ԱՄՆ-ի ուսումնամարզական հավաքին: Պաշտոնապես նա շարունակում է համարվել «Արարատ»-ի անդամ, եղել են առաջարկներ, սակայն դրանք եղել են խոսակցությունների մարկարդակով: «Ավելի ուշ, թերեւս, ակումբը համագործակցությունը շարունակելու վերաբերյալ հայտարարություն կանի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի խոսնակ Սամվել Սուքիասյանը:
23-ամյա ամերիկացի ֆուտբոլիստը «Instagram»-ի էջի միջոցով տեղեկացրել է, որ վերադառնում է երևանյան թիմ: Բրայան դե լա Ֆուենտեն «Արարատ»-ից հեռացել էր նախապատրաստական ընթացքից առաջ:
«Ընտանիքիս և ներկայացուցիչներիս հետ խորհրդակցելուց հետո որոշեցի վերադառնալ «Արարատ» և առաջիկա 3 ամիսների ընթացքում օգնել թիմին եվրագավաթների ուղեգիր նվաճել: Անցած 1.5 տարվա ընթացքում ես ամեն ինչ տվել եմ «Արարատ»-ին և շարունակելու եմ տալ: Չնայած Նորվեգիայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից առաջարկներին՝ որոշեցի վերադառնալ: Ուրախ կլինեմ իմ թիմին միանալ Լոս Անջելեսում և խաղալ «Նյու Յորք Կոսմոսի» դեմ»,- գրել է ֆուտբոլիստը:
© 2009 ARMENPRESS.am