Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Իրանական ռադիոն պատմել է Ադրբեջանի բանտերում հավատացյալների խոշտանգումների մասին

Իրանական ռադիոն պատմել է Ադրբեջանի բանտերում հավատացյալների խոշտանգումների մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Իրան կատարելիք այցին, որը ծրագրված է փետրվարի վերջին, իրանական Irib ռադիոն փետրվարի 11-ին քննադատական ռեպորտաժ է հեռարձակել Ադրբեջանի բանտերում հավատացյալների խոշտանգումների մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռադիոն հայտնել է, որ բանտային վերակացուները շարունակում են խոշտանգել կալանավորված հավատացյալներին, մասնավորապես, նշելով, որ Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հսկիչներն ամեն օր խոշտանգումների են ենթարկում Ադրբեջանի մուսուլմանական միասնություն շարժման առաջնորդ Թալե Բաղիրզադեին: Իսկ նրա փաստաբան Ջավադ Ջավադովը ռադիոյին հայտնել է, որ իր պաշտպանյալին տանջանքներ են ենթարկում, որպեսզի խոստովանություն կորզեն:

Ռադիոն հայտնել է, որ բանտարկված հավատացյալներին արգելվում է նամազ անել եւ պաս պահել, բանտային վերակացուները դրա համար նրանց պատժում են:

Ռադիոն նշել է, որ Բաքվում իշխանությունները կարծում են, որ կարող են փոխել բանտարկված հավատացյալների համոզմունքները, սակայն , դա նրանց մոտ չի ստացվել:

Ռադիոն հայտնել է նաեւ կրոնական գործիչ Մովսում Սամեդովին Գոբուստանի բանտում խոշտանգելու մասին, որով փորձել են ստիպել նրան նախագահ Ալիեւի ներում հայցել, բայց չեն կարողացել կոտրել նրան:

«Բանտարակյալներին զուգահեռ ճնշում է գործադրվում նաեւ նրանց ընտանիքների անդամների եւ ազգականների վրա: Սակայն, Ադրբեջանի բանտային համակարգի չինովնիկների ջանքերը արդյունք չեն տալիս: Ադրբեջանի մուսուլմանները ազատություն են պահանջում, բայց Ալիեւի ռեժիմը խանգարում է դրան` ուժ կիրառելով», -հայտնել է Irib-ը` նշելով, որ ներկայում 150 իսլամական գործիչներ, այդ թվում հոգեւորականության 18 ներկայացուցիչներ Ադրբեջանի գաղութներում պատժաժամկետ են անցկացնում կեղծ մեղադրանքներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am