Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում այս պահին բնակվում է մոտ 16 հազար սիրիահայ

Հայաստանում այս պահին բնակվում է մոտ 16 հազար սիրիահայ

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս պահին բնակվում է մոտ 16 հազար սիրիահայ: Այս մասին լրագրողների հետ զրույցում փետրվարի 11-ին նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«2000-ից ավելի աշակերտներ ունենք, 500-ից ավելի ուսանողներ: 300 և ավելի կայացած բիզնեսներ կան, որոնց կեսից ավելին պետությունից է վարկ վերցրել` ամենաքիչ` 4 % տոկոսադրույքով և 5 տարի ժամկետով: Գումարը 15-20 հազար դոլար է, որը բիզնես սկսելու համար բավականին բարենպաստ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց Հրանուշ Հակոբյանը:

Դիտարկմանը` սիրիահայերն ունե՞ն հարկային արտոնություններ, թե՞ ոչ, նախարարը նշեց. «Ոչ հարկային արտոնություններ չունեն, բայց վարկ վերցնելու արտոնություն կա: Մյուս կողմից` մենք նրանց սովորեցնում ենք մեր օրենսդրությունը, մեկ ամիս շարունակ վերապատրաստում ենք, ինչպես նաև պարապում ենք ռուսաց լեզու, արևելահայերեն: Ինտեգրման գործընթացը շատ արագ և հեշտ է կատարվում»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am