Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Գործարար միջավայրի բարելավման նպատակով իրականացվելու են մի շարք բարեփոխումներ

Գործարար միջավայրի բարելավման նպատակով իրականացվելու են մի շարք բարեփոխումներ

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2016 թվականի միջոցառումների ծրագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ միջոցառումների ծրագրով ընդգծվել է գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտությունը, ինչի համար պետք է իրականացնել արագ բարեփոխումներ:

«Բարեփոխումները պետք է զգալիորեն բարձրացնեն Հայաստանի գլոբալ մրցունակությունը և արդյունքում բարելավեն Հայաստանի դիրքը, Հայաստանը Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» դասակարգման մեջ»,- ասաց նախարարը:

Ճշմարիտյանը հիշեցրեց, որ ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից 2015-ի հոկտեմբերի 27-ին հրապարակած` «Կարգավորման արդյունավետության և որակի գնահատում» վարկանիշային զեկույցի տվյալներով՝ Հայաստանը 189 երկրների շարքում 2014 թվականի հրապարակված արդյունքների (45-րդ տեղ) համեմատությամբ բարելավել է իր դիրքը 10, իսկ վերագնահատված արդյունքներով՝ 3 կետով: Ճշմարիտյանի խոսքով՝ գործարար միջավայրի և Հայաստանի դիրքի բարելավման շարունակականության ապահովման նպատակով առաջարկվում է իրականացնել արագ և լայնամասշտաբ բարեփոխումներ:

Այս ծրագրով մի շարք միջոցառումներ պետք է իրականացվեն, որոնք, նախարարի խոսքով, կնպաստեն բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, փոքր և միջին ձեռնարկությունների արագորեն աճի խթանմանը, արտաքին առևտրի խթանմանը, հարկային և մաքսային հավասարակշռված քաղաքականության իրականացմանը և այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am