Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Սպասվում է Եվրամիության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի այցը Հայաստան

 Սպասվում է Եվրամիության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի այցը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկայում սպասվում է Եվրամիության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի այցը Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Այցի ժամկետը բավական մոտ է, ես չեմ ուզում հայտարարություն անել, որովհետև դա իմ պատասխանատվության խնդիրը չէ: Կարող եմ ասել, որ այդ այցը մենք նախապատրաստում ենք Հայաստանի իշխանությունների հետ միասին: Երեկ աշխատանքային ճաշ ունեցանք Արտաքին գործերի նախարարի հետ, այցելության մասին հարցը առաջին կետն էր: Այս այցը շատ կարևոր է, մենք կարծում ենք, որ այս գործընթացը կխթանի մեր հարաբերությունները: Երկու կողմերը համակարծիք են»,-ասաց դեսպանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am