Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պինդջրածնային վառելիքով ինքնաթիռը կատարել Է առաջին թռիչքը

Պինդջրածնային վառելիքով ինքնաթիռը կատարել Է առաջին թռիչքը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդիայում տեղի Է ունեցել այն ինքնաթիռի առաջին թռիչքը, որը որպես վառելիք Է օգտագործում պինդ ջրածինը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով New Scientist-ին:  

Մեծ Բրիտանիայի Cella ֆիրմայի կողմից փորձնական անօդաչուի համար մշակված վառելիքը փաթեթված Է պինդ հատիկների տեսքով, որոնք այրվելիս միայն ջրի գոլորշի են արտազատում: Բացի դանից, այդ հատիկները երեք անգամ ավելի թեթեւ են, քան չափով դրանց զուգադրելի լիթիումային կուտակիչները:   

Փորձնական թռիչքը տեւել Է ընդամենը ինը րոպե, իսկ անօդաչուն թռել Է 80 մետր բարձրության վրա. թեեւ վառելիքը կբավանացաներ երկու ժամվա թռիչքի համար: Նման փոխադրամիջոցները պիտանի կլինեն Արկտիկայի եւ հյուսիսային Ատլանտիկայի շրջանների շրջակա միջավայրի դիտազննման համար  

Բացի այդ, նոր տեխնոլոգիան կարող Է կիրառում գտնել նաեւ քաղաքացիական ավիացիայի բնագավառում: Պինդ ջրածնի հիման վրա ստեղծված վառելիքային տարրերը ինքնաթիռները կապահովեն Էներգիայի լրացուցիչ աղբյուրով. օրինակ՝ հեռուստացույցների եւ ներքին լուսավորման աղբյուրների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am