Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանում ծաղկում է ոչխարագողությունը

Ադրբեջանում ծաղկում է ոչխարագողությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանում ծաղկում է ոչխարագողությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA-ն, միայն վերջին երկու օրերին Ադրբեջանում մեծ թվով ոչխարների եւ խոշոր եղջերավոր անասունների գողության երկու դեպք է տեղի ունեցել:

Բարդայի շրջանի բնակիչ Ֆամիլ Մուսաեւի բակից գողերը 96 գլուխ ոչխար են գողացել: Գողության կասկածանքով ձերբակալվել են նրա համագյուղացիներ Սերվեր Նաջաֆովը եւ Էլշան Հիդայաթզադեն:

Աղստաֆայում զինված հարձակում է տեղի ունեցել Իսրաֆիլ Աբդուլլաեւի ֆերմայի վրա: Ավտոմատներով զինված դիմակներով 4 անձինք ֆերմայի հովիներ Գաբիլ Մուսաեւին եւ Այազ Աբդիեւին փակել են գոմում եւ տարել 40 գլուխ մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիներին:

Աբդուլլաեւի խոսքով` կենդանիների հետքերը տանում են Վրաստանի սահման: Ինչպես երեւում է` անասուններին գողացել են սահմանից անդին բնակվող նրա հայրենակիցները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am