Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ամփոփվել են Երևանի վարչական շրջանների այս տարվա աշխատանքները

Ամփոփվել են Երևանի վարչական շրջանների այս տարվա աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2016թ. հունվարի ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը կիսել են Շենգավիթ և Դավթաշեն վարչական շրջանները, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ավան, իսկ երրորդը՝ Արաբկիր վարչական շրջանը: 2016թ. հունվար ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով ամենացածր ցուցանիշը գրանցել է Նուբարաշեն վարչական շրջանը:

Առանձնակի կարևորելով վարչական շրջանների համակարգված աշխատանքը տարեկան ծրագրերի կյանքի կոչման գործում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս հանձնարարել է ամենօրյա հետևողականություն ցուցաբերել համապատասխան ցուցանիշներն ապահովելու համար: Քաղաքապետը հորդորել է չբավարարվել ձեռք բերածով ու շարունակել անել հնարավորը՝ մշտապես բարձր ցուցանիշներ արձանագրելու համար:

«Երևանի զարգացման քառամյա ծրագրի շրջանակում 2016 թվականին ևս մեր անելիքները շատ են: Ուստի, մայրաքաղաքի համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև բնակիչների կողմից առաջադրվող խնդիրներին հետզհետե լուծումներ տալու նպատակով մենք պետք է ամենօրյա հետևողական աշխատանք կատարենք: Մշտական հսկողության տակ պահեք նաև սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը, քանի որ քաղաքային տնտեսության տարատեսակ ծրագրերի իրականացման հարցում առաջնահերթը հենց այս բաղադրիչի մասով կայուն արդյունքների ապահովումն է»,- ընդգծել է քաղաքապետը:

Խորհրդակցության ժամանակ ներկայացվել են նաև քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների ու բաժինների գործառույթների 2016թ. հունվար ամսվա գնահատման արդյունքները: Վերլուծվել են տարեկան ծրագրերի, ՀՀ օրենքների, կառավարության, Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի որոշումների կատարման, փաստաթղթաշրջանառության, այդ թվում՝ քաղաքացիներից, գերատեսչություններից ստացված դիմումներին և գրություններին, նաև թեժ գծով ստացված ահազանգերին տրված պատասխանները, ինչպես նաև քաղաքացիների ընդունելության կազմակերպման ու աշխատանքային կարգապահության ցուցանիշները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է լինել առավել հետևողական՝ նկատված թերացումները շտկելու և բացառելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am