Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Սիրիական զորքերը ազատագրել են Հալեպից հյուսիս եւ արեւելք ընկած բնակավայրեր

Սիրիական զորքերը ազատագրել են Հալեպից հյուսիս եւ արեւելք ընկած բնակավայրեր

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական զորքերը փետրվարի 8-ին վերականգնել են հսկողությունը Կֆեյն բնակավայրի նկատմամբ, որը գտնվում Է Հալեպից հյուսիս ընկած շրջանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՍԱՆԱ լրատվական գործակալությանը, սիրիական բանակի մարտիկները աշխարհազորայինների աջակցությամբ այնտեղից դուրս են մղել «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման զինյալներին:

Գործակալության տեղեկությունների համաձայն՝ սակրավորները ձեռնամուխ են եղել քաղաքի տների ու փողոցների ականազերծմանը, որը 23 կիլոմետր Է հեռու Թուրքիայի սահմանից:

Կֆեյնը գտնվում Է Թել Ռիֆաաթից հինգ կիլոմետր հեռավորության վրա, որտեղ պահպանվում Է «Ջեբհաթ աշ Շամիա» զինված կոալիցիայի խոշոր հենակետը: Դրա ջախջախման դեպքում զորքերը կկարողանան հսկողության տակ առնել սահմանամերձ Աազազ քաղաք տանող ավտոճանապարհը:

Ինչպես հայտնել Է «Ալ Մայադին» հեռուստակայանը, այս շրջանում մարտական գործողություններ են վարում քրդերի ջոկատները, որոնք փետրվարի 8-ին գրավել են Դեյր Ջամալ բնակավայրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am