Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ստրանջայի մրցաշարին Հայաստանը կներկայանա 9 բռնցքամարտիկով

Ստրանջայի մրցաշարին Հայաստանը կներկայանա 9 բռնցքամարտիկով

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 22-28-ը տեղի կունենա Ստրանջայի 67-րդ միջազգային մրցաշարը, որին Հայաստանը կներկայանա 9 բռնցքամարտիկով: Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, մրցաշարին լավագույնս նախապատրաստվելու համար հավաքականի 9 մարզիկներն ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ փետրվարի 8-20-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Երևանի «Օլիմպական ապագա» մարզադպրոցում, իսկ փետրվարի 21-ին կմեկնեն մրցավայր:

Ստրանջայի միջազգային մրցաշարին Հայաստանից կմասնակցեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Արման Դարչինյանը, 75 կգ քաշային Արման Հովիկյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու 51 կգ քաշային Անուշիկ Գրիգորյանը՝ կանանց մրցումներում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am