Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Ֆեյսբուք»-ով ոչ մի գաղտնի բան չպետք է գրվի. մասնագետ

«Ֆեյսբուք»-ով ոչ մի գաղտնի բան չպետք է գրվի. մասնագետ

ԵՐԵՎԱՆ,4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական գաղտնիքներ «Ֆեյսբուք»-ով փոխանցելը վերջին բանն է, որ կարելի է անել: Այս մասին լրագրողների հետ զրույցում փետրվարի 4-ին նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Ֆեյսբուք»-ն ստեղծված չէ գաղտնի խոսակցությունների համար, որովհետև գաղտնիությունը ենթադրում է նամակագրությունը ոչնչացնելու հնարավորություն: Բայց եթե նույնիսկ շատ լավ գաղտնիություն պահեք «Ֆեյսբուք»-ում, չեք կարող ջնջել դիմացինի գրածները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Սամվել Մարտիրոսյանը:

Մասնագետի խոսքով` իհարկե, սոցիալական ցանցն ունի շատ լավ ստեղծված անվտանգության համակարգ, որը կարելի է կիրառել:

«Բավականին անվտանգ կարելի է լինել: Բայց ֆեյսբուքյան վիրուսները ստեղծված են բոլոր անվտանգության համակարգերը շրջանցելու համար: Եթե ձեր «Ֆեյսբուք»-ը վարակվել է վիրուսով, մնացածը երկրորդական է: Ոչ մի գաղտնի բան չպետք է ֆեյսբուքով գրվի, չի էլ նախատեսված»,-հավելեց նա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]