Հակառակորդի արձակած գնդակից վնասվել է Բերքաբերի բնակչի ավտոմեքենան
18:17, 3 Փետրվար 2016
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդի արձակած գնդակից փետրվարի 3-ին վնասվել է Տավուշի մարզի Բերքաբերի բնակչի ավտոմեքենան: Տեղեկությունն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
«Հրադադարի ռեժիմի խախտումներ են արձանագրվել, որի հետևանքով տուժել է Բերքաբեր գյուղի բնակչի ավտոմեքենան: Վիրավորներ չկան: Արձանագրվել են անկանոն բնույթի կրակոցներ, որոնց արդյունքում վնասվել է ավտոմեքենան»,-տեղեկացրին նախարարությունից:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում