Հակառակորդի արձակած գնդակից վնասվել է Բերքաբերի բնակչի ավտոմեքենան

18:17, 3 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդի արձակած գնդակից փետրվարի 3-ին վնասվել է Տավուշի մարզի Բերքաբերի բնակչի ավտոմեքենան: Տեղեկությունն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

«Հրադադարի ռեժիմի խախտումներ են արձանագրվել, որի հետևանքով տուժել է  Բերքաբեր գյուղի բնակչի ավտոմեքենան: Վիրավորներ չկան: Արձանագրվել են անկանոն բնույթի կրակոցներ, որոնց արդյունքում վնասվել է ավտոմեքենան»,-տեղեկացրին նախարարությունից: 


© 2009 ARMENPRESS.am