Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Գյումրիի կենդանաբանական այգու արջերն առաջիկայում կտեղափոխվեն Ռումինիա

Գյումրիի կենդանաբանական այգու արջերն առաջիկայում կտեղափոխվեն Ռումինիա

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության նախարարությունում ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որը կզբաղվի անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների արտահանման խնդիրներով: Բնապահպանության նախարարությունում դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են «Փրկենք Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին» նախաձեռնության անդամները և բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Գյումրու մասնավոր կենդանաբանական այգու խնդիրները, կենդանիների վիճակը և դրանց այլ երկիր տեղափոխելու հնարավորություններն ու հեռանկարները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Թեհմինա Արզումանյանը: «Ինչպես գիտեք, Գյումրիի կենդանաբանական այգու երկու արջերին և առյուծներին ավելի ապահով պահպանման վայր տեղափոխելու խնդիր կա: Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամը դիմել է բնապահպանության նախարարությանը՝ արջերին Ռումինիա տեղափոխելու թույլտվություն ստանալու համար: Թույլտվությունն արդեն տրվել է, և առաջիկայում արջերին արդեն կտեղափոխեն Ռումինիա»,- ասաց նախարարի մամուլի խոսնակը:

Թեհմինա Արզումանյանը նշեց, որ խնդիրը լուծելու ուղղությամբ տարբեր երկրների գործընկեր կազմակերպությունների հետ բանակցություններ են սկսել թե՛ ՀՀ բնապահպանության նախարարությունը (Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան) և թե՛ «Փրկենք Գյումրու կենդանաբանական այգու կենդանիներին» նախաձեռնության անդամները: «Այդ աշխատանքային խումբը պետք է զբաղվի ոչ միայն տվյալ կենդանիների խնդիրները լուծելով, այլ նաև ոլորտը կարգավորող օրենսդրական նախաձեռնություն մշակելու ուղղությամբ».- հավելեց նա:

Գյումրիի կենդանաբանական այգու խնդիրներին «Արմենպրես» լրատվական գործակալությունն անդրադարձել էր դեռևս 2015թ. հոկտեմբերին: Հունվարի 19-ին Գյումրիի կենդանաբանական այգու խնդիրներին անդրադարձել էր նաև բրիտանական Daily mail-ը «Աշխարհի ամենավատ կենդանաբանական այգին» վերտառությամբ հոդվածում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am