Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Պետդումայում ակնկալում են, որ Թուրքիայի փոխարեն ՌԴ-ին պարենային ապրանքներ կմատակարարի Իրանը

Պետդումայում ակնկալում են, որ Թուրքիայի փոխարեն ՌԴ-ին պարենային ապրանքներ կմատակարարի Իրանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը Ռուսաստանին թույլ կտա փոխարինել այն պարենային ապրանքները, որոնք ավելի վաղ Ռուսաստանի շուկա Էին գալիս Թուրքիայից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս կարծիքն Է հայտնել Պետդումայի տնտեսական քաղաքականության, նորաստեղծական զարգացման եւ ձեռնարկչության կոմիտեի նախագահ Անատոլի Ակսակովը «Ռուսաստանի հենարանները «Փոքր գործարարություն - ազգային  գաղափար» համաժողովի կողասրահներում:   

Նրա խոսքով՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո կարելի Է սպասել ՌԴ-ի համագործակցության ակտիվացում ամենից առաջ գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման մասով: «Իրանը կարող Է փոխարինել Թուրքիային, առավել եւս, որ մեզ համար Թուրքիան այժմ հայտնվել Է ոչ բարեկամական երկրների շարքում. սահմանվել են մեր երկրին թուրքական արտադրանքի մատակարարումների պատժամիջոցներ: Ուստի այստեղ, ակնհայտորեն, մենք կարող ենք համագործակցել»,- ասել Է Ակսակովը    

Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, ՌԴ-ի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը Թեհրան ուղեւորության ընթացքում քննարկելու Է երկու երկրների միջեւ փոխադարձ առեւտրի հարցերը: Մասնավորապես, հունվարի 19-ին Իրանի գյուղատնտեսական գերատեսչության ներկայացուցիչների հետ հանդիպմանը պլանավորվում Է քննարկել Իրանից ՌԴ-ին բանջարեղենի  մատակարարումների, ինչպես նաեւ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման հարցերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am