Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Պուտինը եւ Օբաման քննարկել են Ուկրաինայի եւ Սիրիայի իրադրությունը

Պուտինը եւ Օբաման քննարկել են Ուկրաինայի եւ Սիրիայի իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Բարաք Օբաման հունվարի 13-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի իրադրությունը եւ Սիրիայի հակամարտության կարգավորումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստին:

Երկու երկրների ղեկավարներն ընդգծել են Մինսկի համաձայնությունների բոլոր մասնակիցների կողմից դրանց կատարման անհրաժեշտությունը: Ընդսմին Օբաման նշել է, որ հանգուցային քայլ կդառնա տեղական ընտրությունների անցկացումը Դոնբասում:

Ինչպես հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, Օբաման եւ Պուտինը նաեւ քննարկել են ռազմական գծով երկկողմ շփումները, որոնք նպատակամղված են Մերձավոր Արեւելքում ահաբեկչության դեմ պայքարում ջանքերի համախմբմանը: «Վլադիմիր Պուտինը վերստին շեշտել է «Իսլամական պետության» եւ ծայրահեղական մյուս կազմակերպությունների դեմ պայքարելու համար լայն կոալիցիայի ստեղծման անհրաժեշտությունը՝ ընդգծելով ահաբեկչական կառույցների ցուցակների շուտափույթ պատրաստման եւ այս կամ այն խմբավորմանը որակելիս երկակի ստանդարտներից հրաժարվելու ակտուալությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, երկու երկրների ղեկավարներն արծարծել են ԿԺԴՀ-ում միջուկային փորձարկումների թեման: «Ջրածնային ռումբի փորձարկում անցկացնելու վերաբերյալ ԿԺԴՀ-ի ղեկավարության հայտարարության կապակցությամբ երկու երկրների նախագահները նշել են, որ եթե այդ փաստը հաստատվի, դա կդառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւի կոպիտ խախտում եւ չպետք է մնա առանց միջազգային խիստ հակազդման»,- հայտնել են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունում:

«Ղեկավարները հորդորել են նաեւ թուլացնել լարվածությունը, որը ծագել է Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ հարաբերությունների ճգնաժամի կապակցությամբ»,- նշել են Կրեմլում:

Լուսանկարը`Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am