Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

ԵՄ-ն 1 մլրդ եվրո կհատկացնի 27 երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար

ԵՄ-ն 1 մլրդ եվրո կհատկացնի 27 երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ Եվրոպական հանձնաժողովը ընդունել է անդրսահմանային համագործակցության մի շարք ծրագրերի փաթեթ, որոնցով նախատեսվում է 1 միլիարդ եվրո ներդնել տարածաշրջանի երկրների սոցիալ-տնտեսական զարգացման համար: Նոր նախագծով նախատեսվում է ֆիանանսական աջակցություն ցուցաբերել 27 երկրներում իրականացվելիք ծրագրերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրոպական հանձնաժողովից, առանձնացված երկրների շարքում է  նաև Հայաստանը: Ֆինանսավորումը կիրականացվի Եվրոպական տարածաշրջանային զարգացման հիմնադրամի (ERDF) և «Եվրոպական հարևանության գործիք» (ENI) կազմակերպության միջոցներով:

«Սահմանային համագործակցությունն առանցքային նշանակություն ունի բաժանարար գծերի առաջացումից խուսափելու գործում: Այս նոր ֆինանսավորումը կնպաստի հետագայում ավելի ինտեգրացված և կայուն տարածաշրջանային զարգացմանը հարևան սահմանային շրջաններում, ինչպես նաև առավել ներդաշնակ տարածաշրջանային համագործակցությանը ԵՄ արտաքին սահմաններում»,- ասել է եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով բանակցությունների ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը:

Խոսելով այս նոր որոշման մասին՝ տարածաշրջանային քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Կորինա Կրետոն ընդգծել է դրա կարևորությունը ԵՄ-ին և դրա հարևաններին առավել մերձեցնելու հարցում:

Նոր փաթեթով նախատեսվում է ֆիանանսավորել ծրագրեր Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Եգիպտոսում, Հորդանանում, Իսրայելում, Լիբանանում, Պաղեստինում, Թունիսում, ԵՄ անդամ երկրներում (Բուլղարիայում, Էստոնիայում, Կիպրոսում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Հունաստանում, Լատվիայում, Լիտվայում, Մալթայում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Շվեդիայում), ինչպես նաև Նորվեգիայում և Թուրքիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am