Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ՀՀ և Հունաստանի պաշտպանության նախարարները պայմանավորվել են շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնական ոլորտներում

ՀՀ և Հունաստանի պաշտպանության նախարարները պայմանավորվել են շարունակել 
համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնական 
ոլորտներում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով դեկտեմբերի 16-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսի գլխավորած պատվիրակություն և ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնական ոլորտներում՝ ռազմական կրթություն, խաղաղապահ և հատուկ նշանակության ուժերի պատրաստություն, ռազմական տեխնիկայի պահպանման և շահագործման ուղղությամբ փորձի փոխանակում և այլն:

Ռազմատեխնիկական բնագառավում համագործակցության շրջանակներում նախարարները հանդես են եկել առաջարկությամբ՝ նախաձեռնել իրավապայմանագրային դաշտի արդիականացում, ինչը նոր խթան կհանդիսանա այս ոլորտում համագործակցությանը նոր թափ հաղորդելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Միջազգային անվտանգության հարցերի շուրջ քննարկումների ընթացքում կողմերը միակարծիք էին, որ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը լրջորեն սպառնում է միջազգային անվտանգությանը և դրա դեմ պայքարելու համար անհրաժեշտ է կենտրոնացնել բոլոր ջանքերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am