Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Մարգարեթ Թեթչերը ամենաազդեցիկ կինն Է ճանաչվել վերջին 200 տարվա ընթացքում

Մարգարեթ Թեթչերը ամենաազդեցիկ կինն Է ճանաչվել վերջին 200 տարվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերը, որը «երկաթյա լեդիի» համբավ Է վաստակել, դեկտեմբերի 1-ին հրապարակված համազգային հարցման արդյունքներով, համաշխարհային պատմության մեջ ամենաազդեցիկ կինն Է ճանաչվել վերջին 200 տարվա ընթացքում: Հարցումն անցկացվել Է իր հիմնադրման 200-ամյակը նշող Scottish Widows ներդրումային ընկերության պատվերով՝ նպատակ ունենալով պարզել, թե թույլ սեռի ներկայացուցիչներից ով Է առավել մեծ ազդեցություն գործել հասարակության վրա:

Թեթչերին ամենաազդեցիկն Է համարել հարցվածների 28 տոկոսը: Մեծ Բրիտանիայի պատմության մեջ միակ կին վարչապետը առաջ Է անցել ֆիզիկայի բնագավառում (1903) եւ քիմիայի բնագավառում (1911) Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆրանսիացի գիտնական ծագումով լեհ Մարիա Սկլոդովսկայա-Կյուրիին (24 տոկոս):

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին միայն երրորդն Է այս վարկանիշում (18 տոկոս):

Առաջին տասնյակում տեղ են գտել նաեւ արքայադուստր Դիանան (17 տոկոս), հանուն կանանց իրավունքների բրիտանական շարժման առաջնորդ Էմելին Փանքհերսթը (16 տոկոս), Խաղաղության Նոբելյան մրցանակի դաեփնեկիր (1979) կաթոլիկ միանձնուհի մայր Թերեզան (13 տոկոս), Բարեգթության քույր Ֆլորենս Նայթինգեյրը, որը Ղրիմի հիվանդանոցի բուժքույր Է եղել Ղրիմի պատերազմի ժամանակ (1853-1856) (12 տոկոս): Տասներորդ տեղում ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին Է (6 տոկոս), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am