Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Կրեմլն արձագանքել Է պաշտոնաթող լինելու վերաբերյալ Էրդողանի հայտարարությանը

Կրեմլն արձագանքել Է պաշտոնաթող լինելու վերաբերյալ Էրդողանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից նավթի գնումների վերաբերյալ տեղեկատվությունը հարկավոր Է ահաբեկչության դեմ պայքարելու, այլ ոչ թե Թուրքիայի ղեկավարությանը մերկացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Մոսկվան պատրաստ Է արդյոք հրապարակել իր ունեցած այն ապացույցները, որ Անկարան նավթ Է գնում ԻՊ-ից:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտրաարել Է, թե նման ապացույցների ներկայացվելու դեպքում պատրաստ Է հրաժարական տալ:  

Նոյեմբերի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ ՌԴ-ի կարծիքով՝ ռուսական Սու-24 ռմբակոծիչը խփել են, որպեսզի վտանգազերծեն նավթի անօրինական մատակարարումները Թուրքիային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am