Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ նախագահի ճկուն քաղաքականության արդյունքում Հայաստանը կարողացել է խուսափել ցնցումներից. Շարմազանով

ՀՀ նախագահի ճկուն քաղաքականության արդյունքում Հայաստանը կարողացել է խուսափել 
ցնցումներից. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի և իշխանությունների վարած իմաստուն արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանը կարողացել է խուսափել բոլոր այն վատ սցենարներից, որոնք կան տարածաշրջանի տարբեր երկրներում: Դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Ես խնդրում եմ՝ նայեք քարտեզը, տեսեք ինչ է կատարվում Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում: Այնպես չէ, որ մանանան վերևից իջել է, ու ամեն ինչ նորմալ է եղել: Այսօրվա աշխարհում թիվ մեկ մարտահրավերը վտանգներին դիմակայելն է: Եվ այդ դիմակայությունը մենք կարողանում ենք կատարել հենց այդ ճիշտ քաղաքականության արդյունքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մանրամասնեց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը նկատեց, որ ներկայիս բարդ պայմաններում պետք չէ առաջնորդվել միայն ցանկություններով, այլ հարկավոր է ռեալ գնահատել իրավիճակը: «Ես էլ կցանկանամ, որ տատիկիս թոշակը 20 անգամ բարձրանա, մայրիկիս աշխատավարձը 50 անգամ բարձրանա, հարևանս էլ ինձանից երկու անգամ ավել փող ստանա: Բայց այդպես չի լինում: Դրանք ցանկություններ են: Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որը լի է խնդիրներով: Ապրում ենք մի աշխարհում, որը լի է վտանգներով,կան բազմաթիվ մարտահրավերներ: Եվ հենց հանրապետության նախագահի ճկուն քաղաքականության արդյունքում Հայաստանի Հանրապետությունն առ այս պահը զերծ է մնացել ցնցումներից և արտաքին մարտահրավերներից»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am